Ալժիր

(արաբ՝ الجزائر‎‎, ալ-Ջազաիր) երկիր է Հյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումը Ալժրի ժողովրդական ժողովրդավարական Հանրապետություն։ Այն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում։ Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարրոկոյին, հարավ-արևմուտքում՝Մավիտանիային ու Մալիին, հարավ-արևելքուն՝ Նիգերին, իսկ արևելքում՝Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում։ Նրա մակերևույթի մեծ մասը կազմում է Սահարա անապատը։ Մայրաքաղաքն էԱլժիր քաղաքը։ XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան Տիրապետության կազմի մեջ։ XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից։ 1954 թվականին Ալժիրում ձևավորվում է Ժողովրդական Ազատագրության Ճակատը ։ Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն։ Հակասությունը աշխարհիկ կառավարության և իսլամիստների միջև, 80-ական թվականների վերջերին, վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը ավարտվեց Ֆունդամենտալիստների պարտությամբ։

Ալժիրը զբաղեցնում է Ատլասի լեռների և Սահարա անապատի կենտրոնական մասը։ Ծովափը բարձր է, ժայռոտ։ Տարածքի առափնյա մասը գտնվում է հս. մերձարևադարձային, մնացածը՝ Հս. կիսագնդի արևադարձային գոտում։ Հյուսիսային Ալժիրի ռելիեֆում գերակշռում են Ատլասի լեռնաշղթաները և միջլեռնային հարթավայրերը։ Ալժիրյան Սահարայում շատ են սարավանդները, նրանից հյուսիս–արևելք գտնվում են ավազածածկ մի խոշոր ցածրավայր և Շոթ–Մելհիր աղի լիճը, իսկ դեպի հարավ–արևելք՝ Ահագգար հրաբխային բարձրավանդակը։ Ալժիրի տարածության մեծ մասն զբաղեցնում են Արևմտյաև Մեծ Էրգ, Արևելյան Մեծ Էրգ, Էրգ–Իգիդի, Էրգ–Շեշ ավազային և Թանեզրուֆթ քարային խոշոր անապատները։

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, միջերկրածովյան՝ տաք անձրևային ձմեռով, շոգ, չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափին 12°C է, միջլեռնային հարթավայրերում՝ 5°C, հուլիսինը՝ 25°C։ Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը ամենուրեք բարձր է 40°C–ից։ Հաճախակի են ուժեղ երաշտները։ Տարեկան տեղումները՝ 400–1200 մմ և ավելի։ Սահարայում կլիման անապատային է (տարեկան 50մմ–ից էլ պակաս տեղումներ)։ Չոր քամիները առաջացնում են ավազային փոթորիկներ։ Գետերը, որոնք ուեդներ են կոչվում, հյուսիսում ռեժիմով մոտ են միջերկրածովային գետերի տիպին։ Վարարումները կարճատև են, բայց ուժեղ։ Ամենախոշոր ուեդը Շելիֆն է (700 կմ)։ Սահարան ունի ստորերկրյա ջրերի հզոր պաշարներ,հատկապես հյուսիսային մասում, որտեղ և գտնվում են խոշոր օազիսները (Թիդիկելթ, Թուգգուրթ ևն)։ Հողերը Հյուսիսային Ա–ում շագանակագույն են, նախալեռներում աղի լճերի՝ սեբհաների շրջանում՝ աղուտներ։ Սահարայում գերակշռում են մերձարևադարձային անապատների խճալից հողերը, շարժուն և կիսաամրացած ավազները։

Հանրապետություն է։ Պետության ղեկավարը նախագահն է, որը ընտրվում է բնակչության կողմից, 5 տարի ժամկեըով։ 2008 թվականի նոյեմբերից, համաձայն սամանադրության փոփոխության, ժամկետի չափը սահմանափակ չէ։ 1999 թվականի ապրիլից, պրիզիդենտն է Աբդելազիվ Բուտեֆլիկան։ Նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի ապրիլին։

Օրենսդիր մարմինն է երկպալատանի խորհրդարանը։ Սենատը բաղկացած է 144 տեղից, որից 1/3-ին նշանակում է նախագահը, իսկ 2/3-ը ընտրվում են անուղղակի ընտրություններով, 6 տարի ժամկետով։ Ժողովրդական ժողովը (389 տեղ) ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։

Ամենամեծ կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում՝ Ժողովրդական Ազատագրության Ճակատը, Ժողովրդա-դեմոկրատական Շարժումը, Խաղաղ Հասարակության Համաժոողովրդական շարժումը։

Բնակչության թիվը՝ 38 միլիոն (2013 թվականի գնահատմամբ)։

Տարեկան աճը՝ 1,2 % (պտղաբերությունը՝ 1,8 ծնունդ մեկ կնոջ համար)։

Քաղաքային բնակչությունը՝ 65 % (2008) թվականին։

Գրագիտությունը՝ 79 % տղամարդ, 60 % կին (2002 թվականի) գնահատմամբ։

Էթնիկ կազմը՝ 83 % արաբ, 16 % բերբեր, մնացածը 1 % -ից քիչ։

Լեզուները՝ արաբերեն (պաշտոնոկան), բերբերյան բարբառներ, տարածված է ֆրանսերենը ։

Կրոնը՝ մուսուլման-սուննիներ 99 %, այլ 1 %։

Մայրցամաք,

երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

  • Եվրասիա
  • Աֆրիկա
  • Հյուսիսային Ամերիկա
  • Հարավային Ամերիկա
  • Անտարկտրդա
  • Ավստրալիա ։

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա ։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանին աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն ՀՀ-ում, այդ իսկ պատճառով դրանց նկարագրությանը չենք անդրադառնում, դրանց մասին կարող եք ծանոթանալ այլալեզու վիքիներում։

Մոտ 250 մլն. տարի առաջ Երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ սուպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն. տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։

Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է՝ Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական Լեռնաշխարհը և կովկասը ։

Արարատ

Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հաըաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վաըոց Ձորի մարզերին հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանի, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիանին ։

Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի  հարավ-արևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրխի լեռնաշղթան ։ Մարզի կենտրոնում Երախի լեռներն են, Կոտուց, խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպրտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը ,Հրազդանը, Ազատը Վեդին ։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝Քաջառու (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատւ վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ։ Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյանԳեղամա լեռնաշղթայի լանջերին)։

Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով՝ այս ամբողջ տարածաշրջանում՝ այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության։ Մասնավորապես այս մարզում առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ.

  • չոր խիստ ցամաքային
  • չոր ցամաքային
  • չափավոր ցամաքային
  • բարեխառն
  • ցուրտ լեռնային
  • ձյունամերձ

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձրալեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։ Հունվարյան միջին ջերմաստիճանն է այդ շրջաններում համապատասխանաբար -6 °C և -12 °C, հուլիսյան ջերմաստիճանը՝ +26 °C և +8 °C, միջին տարեկան տեղումները՝ 200մմ և 1000մմ։ Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33 °C և +42 °C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզը աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։

Հայկական հարց

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է: Որտեղից է ծագում մեր ժողովուրդը, որն է նրա բնօրրանը, երբ է ձևավորվել իբրև ինքնուրույն էթնիկ միավոր և որ ժամանակներից է հիշատակվում հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլև երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ ժողովրդի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող հիմնական հարցերին: Անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտության մեջ տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները, ապա հարցի ուսումնասիրման այսօրվա վիճակը և Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:
Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:
 Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել  Մովսես ԽորենացուՄովսես Խորենացի գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են նաև միջնադարի այլ հայ մատենագիրների երկերում: Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին` հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին.<<Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը>>…:
 Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից Հաբեթ,քամ և Սենը Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված <<Թորգոմա տուն>> և հայերին տրված <<Թորգոմյան ազգ>> անվանումները:
 Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի` Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց <<հայ>> և երկիրը` <<Հայաստան>>, իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի <<Արմենիա>> և հայերի <<արմեն>> անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին  Հայկական լեռնաշխարհ իբազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):

Հայկական հարց

Հայկական հարց, Օսմանյան Կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, Հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-87ռուս թուրքական պատերազմից հետո։

Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան Կայսրության հետ Ռուսական Կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը XIX դարի ընթացքում և XX դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878-ի Փետրվարի-19-ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան Կաըսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հւնգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլին Կոնգրեսի (1878) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան ստեֆանոյի պայմանագիրվերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առային համաշխարային պատերազմն ու նրանից հետո։

Հայկական հարցի ստեղծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում (19 դարի վերջին քառորդ) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները, սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (Համիդյան կոտորածներ), որոնց զոհ գնաց ավելի քան 300 հզ. հայ։ Եվրոպական տերությունները, որոնց համար Հայկական հարցը սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։ Սակայն հայկական ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում, եվրոպացի մարդասեր հասարակայնությունը պահանջում էր բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել Արևմտյան հայաստանում։ 1895-ի մայիսի-11-ին Անգլիա,ֆրանսիա և Ռուսաստանի՝ Կոստանդնապոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում(Վանի, Էրզրումի,Բիթլիսի, դիարբեքիրի,Սվասի, Խարբերդի Վիլայեթները) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը, բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հաըերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։

Հայկական մշակույթը ուշ միջնադարում և նոր Ժամանակների սկզբին

Ա. Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.): Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինություննու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: Հիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները (ռիտոններ): Հայկական թատրոնն հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում: Հին հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. 1-ին հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություն-ներից: Հայկական մասնագիտացված թատրոնն առաջացել է հելլենիստական դարա-շրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատա-կերգությունից: Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թվականին Տիգրան 2-րդ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատ-րոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում:

Բ. Երկրի քրիստոնեացումը 301 թ. հեղաշրջեց ողջ հոգևոր կյանքը, անջնջելի կնիք գրեց ազգային մշակույթի բնույթի և արտահայտչամիջոցների վրա: Եկեղեցուն անցավ հասարակության գաղափարական և հոգևոր մշակութային կյանքի ղեկը, քրիստոնեական աշխարհայացքը տիրապետող դարձավ հոգևորականության միջավայրում ու սկսեց ներթափանցել հասարակական մյուս խավերի՝ ազատանու և ռամիկների մեջ: Ազգային պետության և եկեղեցու ղեկավարների՝ Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվեց հայոց գրերի ստեղծումը 405 թվականին: Մեսրոպ Մաշտոցի (361-440) հանճարեղ գյուտը հեռանկար էր ստեղծում մշակութային հուժկու պոռթկման, ազգային ոգու ու հոգևոր կարողությունների բացահայտման համար: Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների, հաջորդ սերունդների ջանքերով ծաղկում ապրած ոսկեդարյան հարուստ գրականությունը և առհասարակ մշակույթը զորեղ պատնեշ դարձան հարևան տերությունների հոգևոր-գաղափարախոսական ճնշմանը Մեսրոպ Մաշտոց դիմակայելու, հայ էթնոսի ինքնատիպությունը պահպանելու համար: V դարը հայոց պատմության մեջ մտավ որպես եզակի ու բացառիկ երևույթ և պայմանավորեց հետագա դարերի աշխարհընկալման բազմաթիվ կողմերը: Այն ընկած է ազգային նկարագրի հիմքում, այժմ էլ ազդում է մեր գաղափարների, իղձերի և արժեքների համակարգի վրա: Գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջանում հեղինակների և թարգմանիչների մի ամբողջ սերունդ անդադրում ջանքերով կերտեց արտասովոր հարուստ ու բազմաբովանդակ մատենագրություն, որն իր նշանակությամբ դուրս եկավ ազգային շրջանակներից և ձեռք բերեց համամարդկային արժեք: Հայ առաջին մատենագիրները ստեղծագործում էին կենդանի խոսակցական լեզվով, որի հիմքում ընկած էին երկրի կենտրոնական նահանգի՝ Այրարատի խոսվածքները: Մինչև V դարի 60-ական թվականները ստեղծված հայ գրավոր հուշարձաններն աչքի էին ընկնում լեզվի բացառիկ ճոխությամբ, կանոնավորությամբ և մաքրությամբ: Հայագիտության մեջ ընդունված Է այդ լեզուն անվանել «մեսրոպյան» կամ «ոսկեդարյան» հայերեն: Լեզվական այդ կատարելությունր պայմանավորված Էր նախընթաց ողջ պատմական զարգացմամբ: Բացի այղ նրա ծաղկմանը նպաստել էին նաև Աստվածաշնչի այն բանավոր թարգմանությունները, որ կատարել էին քրիստոնյա քարոզիչներր մինչև քրիստոնեության պաշտոնականացումն ընկած երկարատև ժամանակաշրջանում:

Գ. Հայոց լեզվի դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում։ Հայոց խառաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (Ուտիք, Արցախ) բացվեց Ամարասի վանքում։

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև Վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում։ Ուղևորվելով Վրիք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական։

Նախկին դպրոցներում, որտեղ երեխաներին ուսուցանում էին ասորերեն կամ հունարեն լեզուներով, ուսուցումն սկսեց տարվել հայերենով և նոր գրերով։ Ի տարբերություն հեթանոսության շրջանի, երբ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը։ Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մաշտոցի հիմնած դպրոցները կրթեցին մեծ թվով մանուկների՝ առաջ բերելով մշակութային հզոր շարժում, որը կոչվում է ոսկեդար։

Երկարատև բեղուն գործունեությունից հետո Մաշտոցը մահացավ 440 թվականին և թաղվեցԱմատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում։ Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ։ Նրանից առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս

Սահակ Պարթևը:

Եղիշե Չարենց

5ULng1KfpzgԵղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), Կարս – 1937, նոյեմբեր 27, Երևան), 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ։

Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Կարծես ամբողջ հայ գրական միտքը, հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր խոսքերից ծնունդ տար այս հանճարին։ Սա նշանակում է, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»։ Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին։ Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև։

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թեԿարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոտանջյանի ՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը ,այսպես ասած, չար անուն եմ տվել» ։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը յուսի հետևից գրում է Էմալո Պրոֆիլը ՁերՓողոցային պչրուհուն», «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմը, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

Հովհաննես Շիրազ

скачанные файлыՀովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (27 ապրիլի, 1914, Գյումրի-14 մարտի, 1984 Երևան), հայ մեծանուն բանաստեղծ։

Ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի,Հայաստան)։  Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն” (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի պետական համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որըՀայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և  Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։

Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին։

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շրրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։

Շիրազը հայտնի էր իր լավ Հումորի զգացումով ։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ …մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի ԵվՏուշենկոյի ևԱլեկսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով  պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ։ »

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրինՀայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի, “Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա”։  “Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու”, գրել է Վիլիամ Սարոյանը ։ Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով, ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն ։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևեվը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում։

Հնդիկ գրող Բիշամ Սահանին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս, որպես պոեզիայի լավագույն նմուշներ։

Հովհաննես Թումանյան

4hNzZ3jw2x4Հովհաննես Թադևոսի Թումանյան (19 փետրվարի , 1869, Դսեղ-23 մարտի 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր ։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են   Թումանյանի    ստեղծագործությունների վրա։

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից ։ Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916):

 

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան-հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածինում հաստատվել։

A Test on English Proverbs

Q1. Below are sentences that are the paraphrasing of proverbs.

In each case, encircle the proverb that matches with the

paraphrasing best : ( 2 marks for each item)

1. Usually people of the same type tend to be together.

(a) A bird in the hand is worth two in the bush.

(b) Birds of a feather flock together.

(c) Every bird likes his own nest best.

(d) Eagles catch no flies.

2. Sometimes things are not as valuable as they appear to be.

(a) All that glitters is not gold.

(b) Liberty is better than gold.

(c) Today gold, tomorrow dust.

(d) Where gold speaks every tongue is silent.

3. You must always try not to plan the successful results of something

until those results actually occur.

(a) Divide and rule.

(b) Life is not a bed of roses.

(c) Good finds good.

(d) Don’t count your chickens before they are hatched.

4. One should take care of one’s own family, friends, or fellow citizens

before helping other people.

(a) You reap what you sow.

(b) Nothing hurts like the truth.

(c) Charity begins at home.

(d) It takes two to tango.

5. Don’t form an opinion about something based on appearance alone.

(a) We soon believe what we desire.

(b) Don’t judge a book by its cover.

(c) Seeing is believing.

(d) Two wrongs don’t make a right.

6. When there is evidence of a problem, then there probably is a

problem.

(a) Where there is smoke, there is fire.

(b) A burnt child dreads the fire.

(c) Of two evils choose the least.

(d) Out of the frying pan, into the fire.

24

7. People in general think that nothing can be accomplished without

effort.

(a) Look before you leap.

(b) No man can serve two masters.

(c) No pain, no gain.

(d) To run one’s head against a stone wall.

8. When you hurry too much, you are likely to do a poor job, and you

may waste time doing it over.

(a) It is hard to please all parties.

(b) Necessity knows no law.

(c) Misfortunes never come alone.

(d) Haste makes waste.

9. When a group of people with the same goals work together, they can

accomplish more than individuals can do.

(a) Misery loves company.

(b) Too many cooks spoil the broth.

(c) In unity there is strength.

(d) Two’s company, but three’s a crowd.

10.It’s better not to try to improve something that is already satisfactory.

(a) Make hay while the sun shines.

(b) Leave well enough alone.

(c) Strike while the iron is hot.

(d) Don’t cry over split milk.

Q2 Complete the following: (3 marks for each item).

1. Actions speak lounder than words

2. If you can’t beat them, make friends with them.

3. Easy come, easy go.

4. You can’t teach the one who knows everuthung new tricks.

5. A friend in need is a friend indeed.

6. One man’s food is another man’s poison.

7. A cat has nine lives.

8. Blood is thicker than water.

9. When the cat’s away the mice will play.

10.No news is good news.